Տնտեսություն

Դավիթ Խուդաթյանն ու Խալիլ Շիրղոլամին կարևորել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանն ու Խալիլ Շիրղոլամին կարևորել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման անհրաժեշտությունը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքնեևրի նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նրան առաքելության ստանձնման կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են՝ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության լայն շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցերի։

Նախարարը կարևորել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շուտափույթ կառուցման, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև ավիացիոն համագործակցության խորացման, թռիչքների ավելացման անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել օրակարգային մի շարք այլ հարցերի քննարկումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում