Քաղաքականություն

Հայաստանն ունի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու իրավունք․ Ալեն Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հետ ասուլիսին

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ունի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու իրավունք․ Ալեն Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հետ ասուլիսին

Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի վարելու հավասարակշռված արտաքին քաղաքականություն և չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմը կամ գործել որևէ մեկի դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

ԱԺ նախագահը նման հայտարարություն է արել լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով այն մտավախություններին, թե «Մոսկվան, որը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, կարող է հեռանալ Երևանից, իսկ Եվրոպական միությունը, որը նախընտրում է հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, չի աջակցի Հայաստանին»։

«Ես չեմ կիսում Ձեր կարծիքը։ Կարծում եմ, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռված քաղաքականություն վարել։ Հայաստանը ունի իր քաղաքականությունը, իր տեսլականը, հատկապես՝ 2020 թվականի պատերազմից հետո»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

Նա ընդգծել է, որ սխալ է այն ընկալումը, թե Հայաստանը փորձում է փոխել իր արտաքին քաղաքական ուղեգիծը մեկ բևեռից դեպի մյուսը՝ հավելելով, որ Հայաստանը չի լինելու որևէ բևեռում և ոչ էլ հակառակ բևեռում։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում