Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ չկա

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ չկա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու դեմ որևէ արշավ չկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։

«Իսկ դո՞ւք որտե՞ղ եք տեսել արշավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Եթե նման արշավ եք տեսել, ես կմիանամ Ձեզ, մենք միասին կհեռացնենք այն մարդկանց, որոնք արշավ են իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ»,- ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ որոշ քաղաքական տարրեր փորձում են իրենց անձնական հետաքրքրությունները, ձևացնել, թե դա արշավ է։

«Իրականում նման բան չկա։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցավործություններ»,- հավելել է ՀՀ ԱԺ նախագահը։

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում