Քաղաքականություն

Չենք կարծում, որ պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Չենք կարծում, որ պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյան

Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են՝ նկատի ունենալով Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին։

«Մենք չենք կարծում, որ պետք է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գանք: Կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել լուծում, որ շահավետ կլինի երկու կողմի համար»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձավ նաև Հավաքական պայմանագրի կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշմանը։

«Մենք ունենք հարցեր, որոնք պատասխանները ՀԱՊԿ-ից այդպես էլ չենք ստացել: Դրանք բազմիցս հնչեցվել են: Դրանք կրկնել չեմ ցանկանում, Դուք, մեր գործընկերները դրանց մասին շատ լավ գիտեք»,-նշեց ԱԺ նախագահը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում