Հունգարիայում սկսվել է Ռուսաստանի մասնակցությամբ ԱԷԿ-ի շինարարությունը
1 րոպեի ընթերցում

Հունգարիայում Ռուսաստանի մասնակցությամբ սկսվել է «Պակշ 2» ԱԷԿ-ի շինարարությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
Առաջին բետոնալցման մասնակցել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյյարտոն և «Պակշ» ԱԷԿ-ի ընդլայնման համար պատասխանատու հունգարացի նախկին նախարար Յանոշ Շյուլին, ովքեր սեղմել են խորհրդանշական կոճակը։
Առաջին բետոնալցումից հետո «Պակշ 2» ԱԷԿ-ը պաշտոնապես ստանում է Եվրոպայում խոշորագույն ատոմային շինության և եվրոպական մայրցամաքում խոշորագույն ռուսական նախագծի կարգավիճակ։
Կարդացեք հոդվածը` Русский