2025-ին հանրային մուլտիպլեքսի որևէ հեռուստաընկերություն շահույթով չի աշխատել. ՀՌՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

2025 թվականին հանրային մուլտիպլեքսում գործող որևէ հեռուստաընկերություն շահույթով չի աշխատել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով հանրային մուլտիպլեքսի ֆինանսական վիճակին և ոլորտի առկա մարտահրավերներին։

Լրագրողի հարցին՝ նոր հաճախականությունների տրամադրման, հնարավոր նոր հեռուստաընկերությունների կամ ռադիոկայանների վերաբերյալ, Հակոբյանը նշեց, որ հանրային մուլտիպլեքսի սլոթերն այլևս այնքան գրավիչ չեն, որքան 10-15 տարի առաջ էր։

Նրա խոսքով՝ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ գովազդային հոսքերի զգալի մասը տեղափոխվել է համացանց, սոցիալական ցանցեր, կաբելային հեռարձակում և տարբեր հավելվածներ։ Միաժամանակ, վերջին 5-6 տարիներին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական մի շարք փոփոխություններ էականորեն կրճատել են հեռուստաընկերությունների եկամտային հնարավորությունները։

«Շահումով խաղերի գովազդի արգելումը, հանրօգուտ բովանդակության պարտադիր 20 տոկոսի պահանջը, մանկական, մշակութային, սպորտային հաղորդումների արտադրությունը կամ ժեստերի լեզվով լրատվության ապահովումը շատ բարի նպատակներ ունեն, բայց դրանք մեծ ֆինանսական ծախսեր են պահանջում։ Միաժամանակ, գովազդային դաշտը փոքրանում է, իսկ պարտավորությունները՝ ավելանում»,-նշեց ՀՌՀ նախագահը։

Հակոբյանի խոսքով՝ այս պայմաններում հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների մեծ մասը ստիպված է աշխատել վնասով։ Որոշները շարունակում են գործունեությունը՝ քաղաքական նպատակներով, մյուսները՝ տարբեր դրամաշնորհների հաշվին, սակայն իրավիճակը, ըստ նրա, մտահոգիչ է։

«2027-2028 թվականներին, երբ որոշ մրցակցային սլոթեր կարող են ազատվել, մենք ռիսկ ունենք, որ մի շարք սլոթեր պարզապես դատարկ մնան»,-ասել է նա՝ հավելելով, որ հատկապես ծանր վիճակում են մարզային հեռուստաընկերությունները, որոնք կարևոր դեր են կատարում տեղական մակարդակում և այսօր կանգնած են փակման եզրին։

Հակոբյանը նաև քննադատեց հանրային հեռարձակողին գովազդային շուկա մուտք գործելու թույլտվությունը՝ նշելով, որ դա շուկայից դուրս է բերել մի քանի միլիոն դոլար։

«Հանրային հեռարձակողը բիզնես կառույց չէ։ Այն ունի առաքելություն և փիլիսոփայություն՝ չհետևել ռեյտինգներին, այլ ապահովել հանրօգուտ բովանդակություն։ Ցավոք, այսօր այդ առաքելությունը լիարժեք չի իրականացվում»,– նշեց նա։

Որպես օրինակ ՀՌՀ նախագահը մատնանշեց «Ֆասթ սպորտ» հեռուստաընկերությունը՝ նշելով, որ այն կարևոր դեր է խաղում սպորտային բովանդակության տարածման գործում, սակայն ծանր ֆինանսական բեռ է կրում միջազգային մրցաշարերի հեռարձակման իրավունքների բարձր արժեքի պատճառով։ 

«Տարեկան 1.5-2 միլիոն դոլարի ծախսեր են կատարվում միայն եվրոպական խաղերի հեռարձակման իրավունք  ձեռք բերելու համար»,-ընդգծեց Հակոբյանը։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում