Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
1 րոպեի ընթերցում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Վերոնշյալ հասցեներն են․
Երևան
Դավթաշեն վարչական շրջանն՝ ամբողջությամբ,
Աջափնյակ վարչական շրջան՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների, Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով:
Կոտայքի մարզ
Զովունի գյուղի 21-37 փողոցներ, Պռոշյան, Քասախ գյուղեր, Եղվարդ քաղաք:
Արագածոտնի մարզ
Նոր Երզնկա, Սաղմոսավան, Ուշի գյուղեր: