Իրան

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են հանդիպել Օմանում. Reuters

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են հանդիպել Օմանում. Reuters

Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնել են փետրվարի 6-ին բանակցություններ անցկացնել Օմանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ամերիկյան և իրանական կողմերի ներկայացուցիչները հայտնել են Reuters-ին։

Վերջին օրերին քննարկումներ էին տեղի ունենում հնարավոր հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ։ Կային տեղեկություններ, թե հանդիպման ձևաչափի հարցում անհամաձայնություններով պայմանավորված հանդիպումը չի կայանա։ Սակայն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հերքել է այդ լուրերը՝ հաստատելով, որ հանդիպումը կայանալու է։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 4-ին հայտնել էր, որ եթե իրանական կողմը ցանկանում է հանդիպել, ապա իրենք ևս պատրաստ են։  Նա հավելել էր, սակայն, որ բանակցությունները, միջուկային հարցերից բացի, պետք է ներառեն նաև Իրանի բալիստիկ հրթիռներին, Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին Իրանի աջակցությանը և սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին առնչվող հարցեր։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ բանակցությունների շրջանակից հանվել է Իրանի բալիստիկ հրթռիների հարցը։

Լրատվամիջոցին բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ ակնկալվում է բանակցություններին Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների մասնակցությունը ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ միասին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում