Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից կան նոր զոհեր

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները՝ չնայած Աբու Դաբիում ընթացող ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցություններին։ Ռուսական ուժերի հարվածների հետևանքով Դոնեցկի մարզում 7 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Նշվում է, որ ռուսական ուժերը կասետային զինամթերքով գնդակոծել են Դրուժովկա քաղաքը։ Հարվածի տակ է հայտնվել շուկան, որտեղ առավոտյան այդ ժամին եղել են մեծ թվով մարդիկ, որոնցից 7-ը զոհվել են, 8-ը՝ վիրավորվել։ Բացի այդ, Դրուժովկայի վրա ռուսական ուժերը երկու ավիառումբ են նետել։ Վնասվել են արդյունաբերական գոտի, 3 բազմահարկ շենք և 3 մասնավոր տուն։

Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում 1100 բազմաբնակարան շենք մնացել է առանց ջեռուցման։

Ռուսական ուժերը հարվածել են նաև Օդեսային, որտեղ հինգ մարդ է վիրավորվել։

Ռուսական կողմն էլ հայտնել է, որ Խերսոնի մարզի՝ ՌԴ վերահսկողության տակ անցած հատվածում ուկրաինական հարվածներից 4 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել։ Իսկ Գոլայա Պրիստան քաղաքում հրետանային հարվածներից 88-ամյա կին է զոհվել։

ՌԴ Բրյանսկի մարզը ևս ենթարկվել է զանգվածային հարվածների HIMARS համակարգերով, ռեակտիվ ԱԹՍ-ներով և «Նեպտուն» հեռահար կառավարվող ռումբերով։ Ըստ նահանգապետի՝ վնասվել են 20 մասնավոր տուն, բազմաբնակարան շենքում՝ 27 բնակարան, փլուզվել է մեկ տուն։

Բելգորոդի նահանգապետն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական ուժերը հրթիռակոծել են էներգետիկայի օբյեկտները, ինչի պատճառով մի քանի դպրոց անցել է հեռավար ուսուցման։

Ռուսաստան

Աբու Դաբիում ընթանում են ռուս-ուկրաինական հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունները

Հայերեն Русский

Միջին նորոգման է ենթարկվում Սևան-Վարսեր մարզային նշանակության ճանապարհը

ՀՀ կառավարության նիստ

ԱՄՆ-ն Իրանին աջակցելու համար պատժամիջոցներ է սահմանել մի շարք կազմակերպությունների և անհատների նկատմամբ

Կալասը նշել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների միջև մեծ լարվածությունը Թրամփի օրոք

Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի  համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար

Կանադան 1,5 մլրդ դոլարի աջակցության փաթեթ է տրամադրում Կիևին. կալանիչ հրթիռների համար կհատկացվի 270 մլն դոլար

Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները

Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման նոր փուլ

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

ՀՀ ՊՊԾ զինծառայողը Վրաստանում անցկացված ուժային եռամարտի Եվրոպայի գավաթի մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը