Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն՝ 183 կողմ ձայնով, ընդունել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչով բանաձև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևը ներկայացրել է համահեղինակ Լորան Վոկիեն՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անունից:

X-ի իր միկրոբլոգում նա այս առնչությամբ գրել է, որ որպես Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ՝ ուրախ է փետրվարի 3-ին իր առաջարկած բանաձևի միաձայն ընդունման համար։

«Ֆրանսիան պարտավոր է գործել, երբ մյուսները լռում են։ Մենք պաշտպանում ենք քրիստոնյա ժողովրդի գոյատևման իրավունքը այն տարածաշրջանում, որտեղ նրանք փոքրամասնություն են»,-գրել է նա:

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայ գերիների, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։  

Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանը մինչ այդ պաշտոնապես հաստատել էր իր մոտ 23 հայ գերու առկայությունը։

 

 

 

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին