Միացյալ Նահանգներ

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդն ավելի քան 800 միլիարդ դոլար կարողությամբ

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկը դարձել է առաջին մարդն ավելի քան 800 միլիարդ դոլար կարողությամբ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարի նշագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Forbes-ը։

Ըստ հրատարակության՝ Մասկը դարձել է 800 միլիարդ դոլար և ավելի կարողություն ունեցող պատմության մեջ առաջին մարդն այն բանից հետո, երբ նրա հրթիռատիեզերական ընկերությունը՝ SpaceX-ը, ձեռք է բերել արհեստական բանականությամբ և սոցիալական ցանցերով զբաղվող նրա xAI ընկերությունը։

Forbes-ի գնահատմամբ՝ գործարքի արդյունքում միավորված ընկերության արժեքը հասել է 1,25 տրիլիոն դոլարի։ Այս գործարքի շնորհիվ Մասկի կարողությունն ավելացել է 84 միլիարդ դոլարով՝ հասնելով ռեկորդային 852 միլիարդ դոլարի։

2025 թ. դեկտեմբերին Forbes-ը հաղորդել էր, որ Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում