Եվրոպա

Էստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներով

2 րոպեի ընթերցում

Էստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներով

Էստոնիայի Հարկամաքսային վարչության քննչական բաժինը, ոստիկանության և ռազմածովային ուժերի հետ համատեղ, երկրի ներքին ջրերում կալանել է Բահամյան կղզիների դրոշի ներքո նավարկող Baltic Spirit բեռնատար նավը՝ ռուսական անձնակազմով: Այն կալանվել է Էկվադորից մաքսանենգ ապրանքների փոխադրման  կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Էստոնիայի ERR պետական հեռուստառադիոընկերությունը:

«Նայսաար կղզու մերձակայքում կալանվել է Baltic Spirit բեռնատար նավը, որն ուղևորվում էր Ռուսաստան: Կան հիմքեր ենթադրելու, թե նավը կարող էր օգտագործվել մաքսանենգության համար», - ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ նավն ուղևորվում էր դեպի Սանկտ Պետերբուրգ: Էստոնացի ուժայինների գործողության ժամանակ 23 անդամից բաղկացած անձնակազմը դիմադրություն ցույց չի տվել: Բոլոր անդամները Ռուսաստանի քաղաքացիներ են:

Հարկամաքսային վարչության քննչական բաժնի աշխատակիցները նախնական ստուգումներ են անցկացնում նավում: Նավն Էստոնիայի ջրեր է մտել բունկերավորման համար: Նախնական մաքսային ստուգման ժամանակ նավը գտնվել է պաշտոնական խարսխային կայանատեղում: Էստոնիայի ռազմածովային ուժերի տվյալներով՝ Baltic Spirit-ը չի մտնում  Ռուսաստանի «ստվերային նավատորմի» կազմի մեջ և չի գտնվում ԵՄ պատժամիջոցների տակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում