Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն Հնդկաստանից որևէ հաղորդագրություն չի ստացել նավթի մատակարարումից հրաժարվելու մասին. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն Հնդկաստանից որևէ հաղորդագրություն չի ստացել նավթի մատակարարումից հրաժարվելու մասին. Պեսկով

Մոսկվան մինչև այժմ Նյու Դելիից որևէ հաղորդագրություն չի ստացել ռուսական նավթի մատակարարումներից հրաժարվելու վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Նյու Դելիի հետ պայմանավորվածության մասին:

«Մենք մինչև այժմ այդ հաշվով Դելիից որևէ հայտարարություն չենք լսել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչն ի պատասխան այն հարցի՝ արդյոք Հնդկաստանը հրաժարվել է ռուսական նավթից:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է ռուսական նավթից Հնդկաստանի հրաժարվելու մասին և հայտնել Նյու Դելիի համար մաքսատուրքերի նվազեցման մասին: Մոդին նույնպես հայտնել է մաքսատուրքերի նվազեցման մասին, բայց Ռուսաստանից վառելիքի մատակարարումներից հրաժարվելը չի հաստատել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում