Միացյալ Նահանգներ

Թրամփը չի բացառում լավ լուրերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառում լավ լուրերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը լավ է ընթանում, և շուտով կարելի է դրական նորություններ ակնկալել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը:

«Կարծում եմ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ կապված գործերը շատ լավ են ընթանում։ Ես առաջին անգամ եմ այդ մասին ասում։ Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ակնկալել», - ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ նա կրկին նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը բարդ է։

Փետրվարի 2-ին հայտնի է դարձել, որ անվտանգության հարցերով ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 4-5-ը, Աբու Դաբիում։

ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը, կրկին ԱՄԷ մայրաքաղաքում։

Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ բանակցությունները բացառիկ կարևոր նշանակություն են ունեցել ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում