ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերը հակասուզանավային վարժանքներ են մեկնարկում Նորվեգիայի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի հինգ երկրների ռազմածովային ուժերը փետրվարի 2-ին Նորվեգիայի արևմտյան ափերի մոտ մեկնարկում են Arctic Dolphin 26 11-օրյա հակասուզանավային վարժանքները, որոնց ընթացքում կկատարելագործվեն արկտիկական պայմաններում սուզանավերի որոնման և ոչնչացման գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:

Վարժանքներին մասնակցում են դաշինքի անդամ երկրներից սուզանավեր, նավեր, ուղղաթիռներ և հակասուզանավային ինքնաթիռ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի Առաջին մշտական ​​ծովային խմբի (SNMG1) նավերը։

Մասնավորապես, վարժանքներում գործարկվում են նորվեգական ֆրեգատ և սուզանավ, բրիտանական և նիդեռլանդական սուզանավեր, ինչպես նաև Գերմանիայից մեկ սուզանավ և երկու օժանդակ նավ։ Ավիացիոն բաղադրիչը ներկայացված է դանիական ուղղաթիռներով և բրիտանական P8 հակասուզանավային պարեկային ինքնաթիռով։

Սրանք կարևոր վարժանքներ են ոչ միայն Նորվեգիայի ռազմածովային ուժերի, այլև ՆԱՏՕ-ի համար։

«Դրանք ցույց են տալիս ՆԱՏՕ-ի հանձնառությունը Հյուսիսում իր ներկայությանը և մեզ հնարավորություն են տալիս կարևոր համատեղ վարժանքներ անցկացնել մի քանի դաշնակցի հետ», - հայտարարել է Նորվեգիայի Թագավորական ռազմածովային ուժերի հրամանատար Կիրե Հաուգենը։

Հայերեն Русский

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը