Կրթություն

Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանն օտարերկրյա դիմորդների համար հայտարարում է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն

1 րոպեի ընթերցում

Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանն օտարերկրյա դիմորդների համար հայտարարում է մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն

Հնդկաստանի Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանն օտարերկրյա դիմորդների համար հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ընդունելության համար դիմումները ներկայացվում են առցանց՝ հետևյալ հղումով https://www.studyinindia.gov.in/:

Մշակութային կապերի հնդկական խորհրդի կրթաթոշակներից օգտվելու համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել https://a2ascholarships.iccr.gov.in/ հղումով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ +374 10-599-699-ներքին՝ 646):

Ընդունելության ընթացակարգերի և ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կարելի է գտնել համալսարանի պաշտոնական կայքում:

 

         

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում