Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Հունվարի 30-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում հանդիպել է իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել», - ասել է նախարարը։

Արաղչիի այցից առաջ հեռախոսազրույց են ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր խաղալ Իրանի և Միացյալ Նահանգների միջև՝ լարվածության նվազեցման և առկա խնդիրների լուծման նպատակով։

Թուրքիա

Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր տանել Իրան-ԱՄՆ լարվածության թույլացման գործում

Հայերեն Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը