Միացյալ Նահանգներ

Կրեմլում հաստատել են, որ Թրամփը Պուտինին խնդրել է Կիևի ուղղությամբ հարվածները դադարեցնել մինչև փետրվարի 1-ը

2 րոպեի ընթերցում

Կրեմլում հաստատել են, որ Թրամփը Պուտինին խնդրել է Կիևի ուղղությամբ հարվածները դադարեցնել մինչև փետրվարի 1-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ խնդրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մինչև փետրվարի 1-ը չհարվածել Կիևին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, նախագահ Թրամփն անձամբ խնդրել է նախագահ Պուտինին մեկ շաբաթով՝ մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Կիևին հարվածներ հասցնելուց՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով», - լրագրողներին ասել է նա։

Կրեմլի խոսնակին հարցրել են, թե արդյոք փետրվարի 1-ը մտնում է Թրամփի կողմից պահանջվող հրադադարի ժամկետի մեջ։

«Մինչև փետրվարի 1-ը», - պատասխանել է Պեսկովը։

Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք խոսքը բոլոր հարվածների դադարեցման մասին է թե՞ միայն էներգետիկ օբյեկտներին հարվածների։

«Ես մանրամասների վերաբերյալ ոչինչ չունեմ ավելացնելու արդեն ասվածին։ Ուզում եմ կրկնել, որ մենք խոսում ենք բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին», - ասել է Պեսկովը։

Հունվարի 29-ին Թրամփը հայտարարել էր, որ անձամբ խնդրել է Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել Կիևի և ուկրաինական քաղաքների ուղղությամբ հարվածները ուժեղ սառնամանիքի պատճառով։

Փետրվարի 1-ին Աբու Դաբիում նախատեսվում է բանակցությունների երկրորդ փուլը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ հանդիպման վայրը և օրը կարող են փոխվել՝ ԱՄՆ-ի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

Աբու Դաբիում առաջին եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 23-ից 24-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում