Միացյալ Նահանգներ

Զելենսկին խոսել է տարածքային հարցի, բանակցությունների հնարավոր հետաձգման և հրադադարի շուրջ պայմանավորվածության բացակայության մասին

2 րոպեի ընթերցում

Զելենսկին խոսել է տարածքային հարցի, բանակցությունների հնարավոր հետաձգման և հրադադարի շուրջ պայմանավորվածության բացակայության մասին

Ուկրաինան պատրաստ է հարվածներ չհասցնել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե Ռուսաստանը չհարվածի ուկրաինական էներգետիկ օբյեկտներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ զրույցում:

«Մեր միջև հրադադարի շուրջ պաշտոնական պայմանավորվածություն չկա: Ռուսաստանի միջև այս հարցի շուրջ ուղիղ երկխոսություն, ուղիղ պայմանավորվածություններ չեն եղել», - ասել է Զելենսկին:

Հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մոսկվան իր խնդրանքով համաձայնել է 7 օր չհարվածել Կիևին և ուկրաինական քաղաքներին ցրտաշունչ եղանակի ընթացքում։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել նրան։

Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը չեն կարողանում փոխզիջման հասնել Դոնեցկի մարզի տարածքի շուրջ: Նա հայտնել է, որ Աբու Դաբիում քննարկվել է ԱՄՆ-ի առաջարկը՝ այդ շրջանն ազատ տնտեսական գոտու վերածելու մասին: Զապորոժիեի ատոմակայանի հարցը, Զելենսկու խոսքով, նույնպես մտնում է տարածքային հարցերի մեջ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի առաջարկած 20-կետանոց ծրագրի բոլոր կետերի հետ Կիևը համաձայն է, բացի երկուսից, հավելել է նա:

Լրագրողների հետ զրույցում Զելենսկին նաև ասել է, որ Աբու Դաբիում փետրվարի 1-ին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նախատեսվող հանդիպման վայրը և օրը կարող են փոխվել՝ ԱՄՆ-ի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Աբու Դաբիում առաջին եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 23-ից 24-ը:

Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը բացառել է Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպման հնարավորությունը, փոխարենը՝ ինքն է Վլադիմիր Պուտինին հրավիրել Կիև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում