ԱՀԿ-ն Հնդկաստանից դուրս Նիպա վիրուսի տարածման ռիսկը ցածր է համարում

3 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Հնդկաստանից մահացու Նիպա վիրուսի տարածման ռիսկը ցածր է, ուստի կազմակերպությունը խորհուրդ չի տալիս սահմանափակումներ մտցնել ճանապարհորդության կամ առևտրի ոլորտում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Հոնկոնգը, Մալայզիան, Սինգապուրը, Թաիլանդը և Վիետնամը այն ասիական երկրներից են, որոնք այս շաբաթ խստացրել են օդանավակայաններում ստուգումները՝ Հնդկաստանում Նիպա վիրուսի 2 դեպքի հաստատումից հետո իրենց տարածքում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։

«ԱՀԿ-ն այս երկու դեպքերից վարակի հետագա տարածման ռիսկը ցածր է համարում», - Reuters-ին էլեկտրոնային նամակով ասել է ԱՀԿ-ն՝ հավելելով, որ Հնդկաստանն ունի նման բռնկումները զսպելու կարողություն։

«Ներկայում մարդուց մարդ փոխանցման աճի ապացույցներ չկան», - ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ կազմակերպությունը համակարգում է գործողությունները Հնդկաստանի առողջապահական մարմինների հետ։

Այնուամենայնիվ, կազմակերպությունը չի բացառել վիրուսի հետագա փոխանցումը, որը շրջանառվում է չղջիկների շրջանում Հնդկաստանի որոշ մասերում և հարևան Բանգլադեշում։

Հնդկաստանի արևելյան Արևմտյան Բենգալիա նահանգում վարակված երկու անձինք առողջապահության ոլորտի աշխատողներ էին, և երկուսն էլ բուժում են ստանում տեղական հիվանդանոցում։ Հնդկաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իշխանությունները նույնականացրել և հայտնաբերել են այս երկու դեպքերի հետ կապված 196 կոնտակտավոր անձի, որոնցից ոչ մեկի մոտ այս պահին ախտանիշներ չկան, բոլորի թեստերը բացասական արդյունք են ցույց տվել։

Չղջիկների և որոշ կենդանիների, ինչպիսիք են խոզերը, միջոցով փոխանցվող վիրուսը կարող է ջերմություն և ուղեղի բորբոքում առաջացնել։ Մահացության մակարդակը տատանվում է 40%-ից մինչև 75%-ի միջև։ Վիրուսի դեմ այս պահին դեղամիջոց չկա, պատվաստանյութերը դեռևս մշակման փուլում են։

Վիրուսը մարդկանց է փոխանցվում վարակված չղջիկներից կամ նրանց կողմից կծված մրգերից։ Մարդուց մարդ վիրուսի փոխանցումը դժվար է, քանի որ սովորաբար անհրաժեշտ է լինում երկարատև շփում վարակված անձի հետ։

Աշխարհ

Նիպա վիրուսի պատճառով ասիական երկրներն օդանավակայաններում խստացրել են ստուգումները

 

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ