Առողջության ապահովագրություն ունի 1 մլն 571 հազար 181 քաղաքացի. ապահովագրավճար է վճարում նրանց 18.3 տոկոսը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում այս պահին առողջության ապահովագրության համակարգի շահառու է 1 մլն 571 հազար 181 քաղաքացի, նրանց ընդամենը 18.3 տոկոսն է վճարում ապահովագրավճար, մնացածը գտնվում են պետական հոգածության ներքո:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ընդհանուր առմամբ այսօր համակարգում ներառված է 1 մլն 571 հազար 181 անձ: Մինչև 18 տարեկաններն այս թվի 39.9 տոկոսն են, 65 և ավելի բարձր տարիքի թոշակառուները՝ 32.5 տոկոսը, 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները՝ 18.3 տոկոսը, սոցիալական աջակցության խմբերը՝ 9.3 տոկոսը: Այսինքն՝ ընդհանուր անձանց շրջանակի միայն 18.3 տոկոսն է, որ ապահովագրավճար վճարող է, մյուսները պետական հոգածության ներքո են»,-նշեց Ավանեսյանը:  

Նախարարը սա շատ կարևոր ցուցանիշ համարեց, որ պետության միջոցները նման մեծ քանակի անձանց են ուղղվում՝ առողջության ապահովագրությունն ապահովելու համար:

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրությունն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին փուլով առողջության համընդհանուր ապահովագրության շահառու են դարձել մինչև 18 տարեկան երեխաները, 65 և ավելի բարձր տարիք ունեցող թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Երեխաների, թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրավճարն ամբողջությամբ վճարում է պետությունը։ Բոլոր շահառուների տարեկան ապահովագրավճարը 129 հազար 600 դրամ է։  

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը