Մշակույթ

Մոսկվայի հայկական թանգարանում կայացել է «Թամարա Լիսիցյան. անպարտելին» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի հայկական թանգարանում կայացել է «Թամարա Լիսիցյան. անպարտելին» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը

Մոսկվայի հայկական թանգարանում տեղի է ունեցել «Թամարա Լիսիցյան. անպարտելին» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառումն անցկացվել է երկու մասով՝ ֆիլմի ցուցադրություն և հանդիպում ֆիլմի հեղինակ, կինոռեժիսոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ակիմ Սալբիևի հետ։

Փաստավավերագրական ժապավենը պատմում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ռազմական հետախույզ, կինոռեժիսոր, ՌԽՖՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ Թամարա Լիսիցյանի կյանքի դժվար ուղու մասին։

«Ֆիլմում ներկայացված են այդ հերոս կնոջ կյանքի կարևոր դրվագները, «Մոսֆիլմ»-ում նրա բեղուն աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև մասնագիտության ու կյանքի վերաբերյալ նրա հայացքները»,- նշել է Սալբիևը։

Ֆիլմը նկարահանվել է 2023 թվականին՝ «Անցյալի հերոսները» նախագծի շրջանակում։ Միջոցառումը վարել է դրամատուրգ, ֆիլմի սցենարային վարպետության և դրամատուրգիայի դասախոս, Ռուսաստանի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, գրող Մարիկա Գևորգյանը։

Ցուցադրությունից հետո կայացած հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել ռեժիսորին, քննարկել ֆիլմում ներկայացված պատմական և մարդկային շերտերը, ինչպես նաև Թամարա Լիսիցյանի դերը խորհրդային կինոյի պատմության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում