Էստոնիան Երևանում դեսպանատուն կբացի
2 րոպեի ընթերցում

Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան՝ տեղեկացնելով նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում սպոնտան հանդիպման մասին։
«Բրյուսելը մարդկանց միավորելու յուրահատկություն ունի։ Սպոնտան հանդիպում ունեցա իմ սիրելի ընկեր, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Եթե ոչ որևէ այլ վայրում, ապա այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ մենք կրկին կհանդիպենք»,- գրել է Էստոնիայի ԱԳ նախարարը։
Brussels has a way of bringing people together.
— Margus Tsahkna (@Tsahkna) January 29, 2026
A spontaneous catch-up with my dear friend, Armenian Foreign Minister @AraratMirzoyan.
If not sooner somewhere else, we’ll meet again when Estonia opens its embassy in Yerevan this year.
🇪🇪🇦🇲 pic.twitter.com/F5OvkTzWjG
Էստոնիայի ԱԳ նախարարի գրառմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Միշտ հաճելի է իմ սիրելի ընկեր Մարգու Ցահքնայի հետ հանդիպելը։ Լինի դա ֆորմալ, թե սպոնտան հանդիպում, մենք գտնում ենք գործընկերությունն առաջ մղելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմա։ Անհամբեր սպասում եմ Ձեզ Երևանում ողջունելուն՝ ներառյալ Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։
Always a pleasure to see my dear friend @Tsahkna!
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 29, 2026
Be it a formal meeting or a spontaneous conversation, we find a topic of mutual interest to take 🇦🇲-🇪🇪 partnership a step forward. Looking forward to welcoming you in Yerevan soon, including for the opening of Estonia’s embassy. https://t.co/qsqBOUursI
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։