Միացյալ Նահանգներ

Պուտինը համաձայնել է կատարել մեկ շաբաթ Կիևը և ուկրաինական մյուս քաղաքները չռմբակոծելու մասին իմ խնդրանքը․ Թրամփ

1 րոպեի ընթերցում

Պուտինը համաձայնել է կատարել մեկ շաբաթ Կիևը և ուկրաինական մյուս քաղաքները չռմբակոծելու մասին իմ խնդրանքը․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն անձամբ խնդրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին մեկ շաբաթ չհարվածել Կիևին և ուկրաինական այլ քաղաքներին, ինչին ի պատասխան ստացել է ՌԴ նախագահի համաձայնությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ տարածելով ԱՄՆ նախագահի համապատասխան հայտարարությունը պարունակող տեսանյութը։ 

«Ես անձամբ խնդրել եմ Պուտինին մեկ շաբաթ չռմբակոծել Կիևը և ուկրաինական մյուս քաղաքները։ Նա համաձայնել է դա անել։ Պետք է ասեմ, որ դա շատ հաճելի էր»,-ասել է Թրամփը։ 

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթացի մասին։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում