Ուզբեկստանի նախագահը Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա
1 րոպեի ընթերցում

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ժամանել է Թուրքիա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է NTV-ն:
Երկկողմ և պատվիրակությունների մակարդակով հանդիպումներից հետո երկու երկրների ղեկավարները կնախագահեն Թուրքիա-Ուզբեկստան բարձր մակարդակի համագործակցության հանձնաժողովի 4-րդ նիստը:
Հանդիպմանը կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը։
Այս շրջանակներում նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում։
Կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։
Էրդողանը և Միրզիյոևը նաև ուղիղ տեսակապի միջոցով կմասնակցեն 2023 թվականի փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժից հետո Ուզբեկստանի նվիրատվություններով Հաթայում կառուցված բնակարանների բացման արարողությանը։