Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին

3 րոպեի ընթերցում

Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․

«2021 թվականի հուլիսի 21-ին քաղաքացի Ջ.Խ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Աննա Աշոտի Պողոսյանը խաբեությամբ տիրացել է իր բնակարանին։

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2014 թվականին Աննա Պողոսյանը, նախնական համաձայնության գալով իր մոր հետ, նպատակադրվել է Ջ.Խ.-ից կատարել հափշտակություն: Մասնավորապես՝  Աննա Պողոսյանի մայրը, օգտագործելով իր և Ջ.Խ.-ի, ինչպես նաև Աննա Պողոսյանի և Ջ.Խ.-ի միջև ձևավորված միջանձնային հարաբերությունները, Ջ.Խ.-ին ներկայացրել է Աննա Պողոսյանի ֆինանսական խնդիրները՝ առաջարկելով 25.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց գրավադրել Ջ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլբեկյան փողոցում գտնվող բնակարանը: Աննա Պողոսյանի մայրը Ջ.Խ.-ին խոստացել է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գտնվող բնակարանը և մարել Ջ.Խ.-ի պարտքը: Այնուհետև, Աննա Պողոսյանը Ջ.Խ.-ի հետ գնացել է նոտարական գրասենյակ, որտեղ 2014 թվականի հուլիսի 8-ին կնքել է փոխառության պայմանագիր՝ գույքի գրավադրմամբ՝ 25.000 ԱՄՆ դոլարի դիմաց: Գրավադրման արդյունքում Աննա Պողոսյանը ստացել է 25.000 ԱՄՆ դոլարը, իսկ հետո չի մարել նախապես խոստացված՝ փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ այդ կերպ Ջ.Խ.-ից հափշտակելով 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 10.175.000 դրամ»։

Դատախազը 2026 թվականի հունվարի 12-ին Աննա Պողոսյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

2026 թվականի հունվարի 23-ին Աննա Պողոսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Նախաքննության ընթացքում` 2025 թվականի նոյեմբերի 27-ին, ստացվել է մեկ այլ քաղաքացու՝ Ս.Կ.-ի դիմումն այն մասին, որ շուրջ 5 տարի առաջ Աննա Պողոսյանին օգնելու նպատակով, առձեռն փոխանցել է 20.000 ԱՄՆ դոլար՝ բանավոր պայմանավորվածություն ունենալով, որ գումարը կվերադարձնի. առ այսօր գումարը չի վերադարձվել:

Հաղորդման հիման վրա՝ 2025 թվականի նոյեմբերի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով  (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Հաշվի առնելով նույն անձի վերաբերյալ նույնանման եղանակով գրեթե նույն ժամանակահատվածում կատարված առերևույթ խարդախության կրկնվող դեպքի առկայությունը՝  Դատախազությունը հորդորում է Աննա Պողոսյանի  գործողություններից տուժած քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում