Ճապոնիան և ՆԱՏՕ-ն քննարկել են համագործակցությունը կիբեռանվտանգության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան և ՆԱՏՕ-ն համաձայնության են եկել շարունակել համագործակցության ամրապնդումը կիբեռանվտանգության ապահովման ոլորտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության  հաղորդագրության մեջ:

Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ հունվարի 27-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ճապոնիայի և ՆԱՏՕ-ի միջև երկրորդ երկկողմ նիստը կիբեռանվտանգության թեմայով: Ճապոնական կողմից հանդիպմանը մասնակցել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և Կիբեռանվտանգության ազգային կոմիտեի ներկայացուցիչները։ ՆԱՏՕ-ից բանակցություններին մասնկցել է թվային փոխակերպման և կիբեգռանվտանգության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Շառլ Էլլերման Քինգոմբեն: «Երկու կողմերն էլ հաստատել են, որ կշարունակեն սերտ համատեղ աշխատանքը կիբեռանվտանգության ոլորտում», - հայտնել են Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունից:

Ճապոնիան վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: 2025 թվականի հունվարին Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ում Ճապոնիայի առանձին մշտական ​​ներկայացուցչությունը, իսկ ապրիլին Տոկիո է այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որի հետ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Շիգերու Իշիբան համաձայնության է եկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ:

Հայերեն Русский

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը