Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը հունվարի 28-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորմանն ուղղված խաղաղության ծրագրի իրականացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
Հունվարին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Գազայի հատվածի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Այն ներառում է Պաղեստինյան ինքնավարության ստեղծում, ՀԱՄԱՍ-ի զինաթափում և հրադադարից անցում տարածաշրջանի վերականգնմանը:
Կարդացեք հոդվածը` Русский