Քաղաքականություն

ԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան

Հիբրիդային հարձակումների համատեքստում կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենցաղավարության մի մասն են դարձել, ինչպես և այլ երկրներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը ԵԽԽՎ նստաշրջանում հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ սոցիալիստների խմբակցության պատգամավորի հարցին, թե ինչով կարող է օգտակար լինել ԵԽԽՎ-ն Հայաստանին՝ ընտրական գործընթացներում հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար։

Նախարարի կարծիքով՝ հիբրիդային հարձակումները շարունակաբար ավելի կսրվեն մինչ այն ընտրությունները, որոնց մոտենում է Հայաստանը, և որոնք տեղի կունենան հունիսի սկզբին։

«Բայց մենք ձևավորել ենք իմունիտետ, պաշտպանվելու կարողություն այն միջավայրում, որտեղ վերջին 4-5 տարիների ընթացքում եղել են հիբրիդային սպառնալիքներ։ Կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենցաղավարության մի մասն են դարձել, ինչպես և այլ երկրներում։ Այս հեղինակավոր մարմինը կանգնելով Հայաստանի ու նրա ժողովրդավարության կողքին, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ կարող է գալ մեր երկիր և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Վստահ ենք, որ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում