Ռազմական

ՀՀ բանակը խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման և հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն է. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ բանակը խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման և հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն է. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ բանակի օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ և մեր շատ սիրելի զինծառայողներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ: 

Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում: Այսօր, արժևորելով զինված ուժերի կարևոր առաքելությունը՝ մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման և հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել` կառուցելով անվտանգ, արդար և ժողովրդավարական Հայաստան: 

Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առջև և մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան: 

Փա՛ռք Հայոց բանակին, 

Կեցցե՛ ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում