Հայաստան

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ու Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևովին հանդիպել և քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա խորացման հեռանկարներին առնչվող հարցեր՝ այս համատեքստում ընգդծելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի և «Երևանյան երկխոսություն» համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, այդ թվում նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակի ընդունումը՝ ընդգծելով վերջինիս, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչմամբ ակնկալվող տնտեսական հնարավորությունները:

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում