Վերջին տարիներին հաջողվել է նոր հանգրվանի հասցնել հայ- հնդկական համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով․ ՀՀ փոխվարչապետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ու հայ ժողովրդի համար Հնդկաստանը միայն գերտերություն չէ, այլև վստահելի բարեկամ, որի հետ մեզ կապում են դարավոր պատմական առնչությունները, քաղաքական ընդհանրությունները, փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության հիմնադրման 77-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«77 տարի առաջ Սահմանադրության ընդունմամբ՝ Հնդկաստանի ժողովուրդը արտահայտել է իր կամքը և անկախության համար մղված պայքարում ընտրել է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին։ Հայաստանն ունենալով հազարամյակների քաղաքակրթական ժառանգություն՝ օրինակելի կերպով հիմնադրում է ավանդույթը և նորարարությունը։ Նրա դինամիկ տնտեսությունը և գիտատեխնիկական առաջընթացն ու աճող դերակատարումը միջազգային հարաբերություններում կարևոր  ներդրում են ունենում համաշխարհային առաջընթացում»,- նշեց Գրիգորյանը։

Լուսանկար

Հնդկաստանի ազգային տոնին՝ Հանրապետության 77-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Նա վստահեցրեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հնդկաստանի դերը տարածաշրջանային և համաշխարհային կայունության ապահովման գործում։

«Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների համակողմանի խորացումը մենք դիտարկում ենք որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների։  Այսօր արդեն գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ վերջին տարիներին մեզ հաջողվել է նոր հանգրվանի հասցնել հայ- հնդկական համագործակցությունը գրեթե բոլոր ուղղություններով։ Մենք վճռական ենք չիրացված ներուժը լավագույնս իրացնելու տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ բարձրացնելով մեր երկրների միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի»,- ասաց ՀՀ փոխվարչապետը։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ հայ-հնդկական մշակութային համագործակցությունը գործընկերության ամուր կամուրջներից մեկն է, որն այսօր նոր շունչ է ստանում՝ ընդլայնելով միջմարդկային շփումներն ու ամրապնդելով բարեկամությունը ժողովուրդների միջև։

«Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է նոր խթան հաղորդել քաղաքական երկխոսությանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը և ընդլայնել իրավապայմանագրային դաշտը։ Համոզված եմ, որ այսօր մեր համագործակցությունը առաջ է շարժվում վստահելի և ամուր հիմքի վրա և հետագայում  էլ շարունակելու է ամրապնդվել փոխշահավետ գործընկերության ոգով»,- նշեց Գրիգորյանը։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն