Լիբանանի ԱԳ նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ստիպել Իսրայելին դադարեցնել երկրի վրա հարձակումները

2 րոպեի ընթերցում

Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ վերջին ամիսներին Լիբանանի ինքնիշխան տարածքի շարունակական խախտումների համար և պահանջել է միջոցներ ձեռնարկել հարձակումները դադարեցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ բողոքը, որը տարածվել է ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների շրջանում, ներկայացնում է Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության ամենօրյա խախտումները 2025 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում՝ ընդհանուր առմամբ կազմելով 2036 խախտում։

Նախարարությունը վերահաստատել է, որ Իսրայելի գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի և 2024 թ. նոյեմբերի 26-ին ընդունված ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտումներ են։

Լիբանանի ԱԳ նախարարությունը կոչ է արել ստիպել Իսրայելին կատարել 1701 բանաձևը և ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագիրը և դուրս բերել իր ուժերը Լիբանանի տարածքից։

Նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել բանակցել Իսրայելի հետ՝ «օկուպացիաները և հարձակումները դադարեցնելու նպատակով»։

Լիբանանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունվարի 25-ին առնվազն 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել` վեց մարդ։

Մերձավոր Արևելք

Իսրայելը շարունակում է թիրախավորել Լիբանանի տարածքները

Հայերեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար