Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։

«Արմենպրես»-–ի փոխանցմամբ՝ ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունվարի 19-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել է Իջևան քաղաքի Թատերական փողոցի 9 հասցեում գտնվող՝ 208 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ նշված հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքի դադարեցման պետական գրանցման համար:

Հիշեցնենք, որ, ընդհանուր առմամբ, Իջևան համայնքին են վերադարձվել Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հետևյալ գույքերը՝

  • Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասը
  • Թատերական փողոցի 18/7 հասցեում գտնվող՝ 350.1 քմ մակերեսով հողամասը
  • Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 19.8 քմ մակերեսով հողամասը
  • Անկախության փողոց 1/55 հասցեում գտնվող՝ 436 քմ մակերեսով հողամասը
  • Վալանսի փողոցի 1/29 հասցեում գտնվող՝ 0․06 հա մակերեսով հողամասը
  • Անկախության փողոց 1/62 հասցեում գտնվող՝ 0.001 հա մակերեսով հողամասը
  • Անկախության 1/54 հասցեում գտնվող՝ 436.8 քմ մակերեսով հողամասը
  • Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասը
  • Թատերական փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով հողամասը
  • Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով հողամասը:

Բացի այդ, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով հողամասը:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով