Իրան

Իրանի պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակվի. Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Իրանի պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ կշարունակվի. Իրանի ԱԳՆ

Իրանի համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ պաշտպանության ոլորտում «կշարունակվի ամբողջ ուժով»: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանի հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ վաղեմի պատմություն ունեն և հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա: Այդ շփումներն ու խորհրդակցությունները կշարունակվեն ամբողջ ուժով: Մեր պաշտպանական համագործակցությունն այդ երկու երկրների հետ նաև ունի երկար պատմություն և սահմանված է ռազմավարական և երկարաժամկետ համաձայնագրերի շրջանակներում», - ընդգծել է նա ամենշաբաթյա մամուլի ասուլիսում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում