Վաղարշապատ համայնքի ղեկավարն այցելել է երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոն

1 րոպեի ընթերցում

Վաղարշապատի համայնքապետարանի և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն այցելեց երեխաների աջակցության «Արևածագ» կենտրոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վաղարշապատի համայնքապետարանը։

«Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում կենտրոնի շահառու երեխաների ծնողների հետ, որի ընթացքում քննարկվեցին երեխաների առկա խնդիրները, սոցիալական ու հոգեբանական աջակցության ուղղությունները, ինչպես նաև ընտանիքների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Կարևորվեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և խոցելի երեխաների վաղ հայտնաբերումը, կանխարգելիչ աշխատանքների իրականացումը և նրանց համակողմանի աջակցությունը՝ համայնք–կենտրոն սերտ համագործակցության միջոցով։

Այցը ևս մեկ անգամ ընդգծեց երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց լավագույն շահերի ապահովման և անվտանգ ու զարգացնող միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքների կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ