Հայաստան

Հայաստան 2025-ին ավելի շատ մուտք է գործել ՀՀ քաղաքացի, քան հեռացել է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստան 2025-ին ավելի շատ մուտք է գործել ՀՀ քաղաքացի, քան հեռացել է. Փաշինյան

Հայաստանի Հանրապետություն 2025 թվականին մուտք է գործել 8660 քաղաքացի ավելի, քան գնացել է ՀՀ-ից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիսվելով ՆԳՆ տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում արձանագրած ուրախալի ցուցանիշով:

«2025 թվականին ՀՀ 8660 քաղաքացի ավելի է մուտք գործել մեր երկրի տարածք,  քան ելք է գործել ՀՀ-ից: Նման վիճակագրություն՝ ՀՀ քաղաքացիների ելքի ու մուտքի տարբերություն, Հայաստանում վարվում է 2010 թվականից: Եվ առաջին անգամ է, որ մենք ունենք դրական տարբերություն: Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետություն քաղաքացիներն ավելի շատ մուտք են գործել, քան հեռացել են»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նման թվի համար տեսնում է երկու ակնհայտ պատճառ՝ խաղաղությունը և խաղաղության պայմաններում տնտեսական զարգացումը:

«2025 թվականը խաղաղության ընդամենը առաջին տարին էր, առջևում խաղաղության այսպիսի բազմաթիվ տարիներ են և այսպիսի նորանոր ու հաճելի վիճակագրություններ»,-նշեց նա:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում