Միացյալ Նահանգներ

Թրամփը դեմ չէ, որ Ռուսաստանը միջոցներ տրամադրի Խաղաղության խորհրդին

1 րոպեի ընթերցում

Թրամփը դեմ չէ, որ Ռուսաստանը միջոցներ տրամադրի Խաղաղության խորհրդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկի, եթե Ռուսաստանն իր նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին սեփական միջոցներից 1 միլիարդ դոլար հատկացնի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

«Եթե դա նրանց գումարն է, դա հիանալի է», - ասել է Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելուց հետո Վաշինգտոն վերադառնալիս։

Թրամփը, սակայն, չի մանրամասնել՝ արդյոք դեմ է, որ ռուսական կողմն այդ գումարը տրամադրի սառեցված ռուսական ակտիվներից։

Լրագրողի հարցին, թե արդյոք կոնկրետ այս առաջարկի մասին տեղյա՞կ է, Թրամփը սկզբում ասել է, որ տեղյակ չէ, ապա հավելել է. «Դա շատ հետաքրքիր է»։

Հունվարի 22-ին Դավոսում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի հիմնադրման արարողությունը և կանոնադրության ստորագրումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Թրամփի կողմից ստեղծվող Խաղաղության խորհրդին 1 միլիարդ դոլար հատկացնել ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից սառեցված ռուսական ակտիվներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում