Սիրված կերպարները վերադառնում են. մեծ էկրան կբարձրանա «Ֆուլ հաուս. վայրէջք» լիամետրաժ ֆիլմը

3 րոպեի ընթերցում

«Ֆուլ հաուս» սիթքոմը, որը տարիների ընթացքում երկրպագուների մեծ բանակ է հավաքել, վերադառնում է նոր ձևաչափով։ Այն իր շարունակությունը կունենա լիամետրաժ ֆիլմի տեսքով։ «Ֆուլ հաուս. վայրէջք» կինոնկարը երևանյան մեծ էկրան կբարձրանա հունվարի 29-ին։

Հանդիսատեսը ֆիլմում կտեսնի սիրված կերպարներին՝ նոր դրսևորումներով, նոր մոտեցումներով, սակայն կլինեն հերոսներ, որոնք ինչ-ինչ պատճառներով կբացակայեն ֆիլմից։ Նրանցից է Քրիստինա Եղոյանի մարմնավորած կերպարը՝ Զառան։

Քրիստինան այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհին ափսոսանքով է նշում, որ նկարահանումներից երկու ամիս առաջ այնպիսի խոչընդոտներ են ի հայտ եկել, որոնք թույլ չեն տվել մասնակցել ֆիլմի ստեղծմանը, սակայն ոգևորությամբ է սպասելու «Ֆուլ հաուս. վայրէջք»-ի ամերիկյան պրեմիերային։

Քրիստինա Եղոյանը նախորդ տարի մասնակցել էր «Ֆուլ հաուս»-ի տասնամյակին նվիրված համերգ-ներկայացումներին։

«Մայիսին Լոս Անջելեսում կայացած երեք ներկայացումների տոմսերն ամբողջությամբ սպառվել էին։ Այդ օրերին հասկացա, որ ամենաշատը կարոտել եմ հայրենակիցներիս սերը, ջերմ ծափերն ու հիացմունքի խոսքերը: Այս տարի փետրվարի 8-ին Լոս Անջելեսում ֆիլմի ամերիկյան պրեմիերան է լինելու։ Ներկա եմ լինելու, որպեսզի վայելեմ բոլորիս կողմից շատ սիրված նախագիծը՝ գեղարվեստական ֆիլմի ձևաչափով»,-նշում է Եղոյանը։

Հեղինակներն ի սկզբանե մտադիր չեն եղել «Ֆուլ հաուս»-ը որպես գեղարվեստական ֆիլմ շարունակել, սակայն սիթքոմի նկարահանման տարիներին դերասանները  հաճախ են խոսել այդ մասին, կատակել են այդ թեմայի շուրջ։

«Մարդիկ այնքան շատ են սիրում այս նախագիծը, որ ամեն օր խոսում են այդ մասին, հիշեցնում այս կամ այն արտահայտությունը, կրկնօրինակում են Զառայի շարժուձևը, ծիծաղը: «Ֆուլ Հաուս»-ը պարզապես նախագիծ չէ, որն ավարտվել է ու մնացել կյանքի որևէ փուլում»,-եզրափակում է Քրիստինա Եղոյանը:

«Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիսյանը, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը և այլք:

Պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է, սցենարի հեղինակներն են Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանը, ռեժիսորը Կարեն Ամյանն է: 

Հայերեն

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է