ՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։
Ավելի վաղ ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահից ստացել էր Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու առաջարկ, որն ընդունել էր։
Հունվարի 22-ին Դավոսում տեղի ունեցավ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությունը, և ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ այն ստորագրեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը կանոնադրությունը ստորագրելու հրավիրվեց Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի,Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բուլղարիայի, Եգիպտոսի,Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի,Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:
Հայաստանի կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրելու առաջարկությանը։