Բերբոքը խաղաղություն ապահովելու համար ՄԱԿ-ին այլընտրանք ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ, Գերմանիայի նախկին արտգործնախարար Անալենա Բերբոքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Խաղաղության խորհուրդ ստեղծելու նախաձեռնության քննարկման ֆոնին հայտարարել է, որ ՄԱԿ-ից բացի նոր, այլընտրանքային կազմակերպություն հարկավոր չէ ամբողջ աշխարհում խաղաղություն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է DPA գործակալությանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում:

Բերբոքը նշել է, որ արդեն գոյություն ունի «միջազգային կազմակերպություն, որի կենտրոնական խնդիրն ու նպատակն ամբողջ աշխարհում խաղաղության և միջազգային անվտանգության պահպանումն է»։

«Դա ՄԱԿ-ն է, որտեղ շատ, շատ ծանրակշիռ պատճառներով աշխարհի բոլոր պետություններն, անկախ իրենց չափերից, տնտեսական կամ ռազմական կարողությունից, ունեն տեղ և ձայնի իրավունք», - ասել է Բերբոքը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Խաղաղության խորհրդին լիազորել է Գազայի նկատմամբ հստակ սահմանված անցումային առաջադրանքի կատարում։ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը համարվում են իրավաբանորեն պարտադիր՝ միջազգային իրավունքին համապատասխան։

2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որով լիազորել էր ստեղծել Խաղաղության խորհուրդ, որի հետ աշխատող երկրները Գազայի հատվածում միջազգային կայունացնող ուժեր կտեղակայեն։ Գազայի հատվածում խաղաղության Թրամփի առաջարկած ծրագրով խորհուրդը պետք է ժամանակավորապես վերահսկեր Գազայի հատվածի կառավարումը, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ խորհրդի գործունեությունը կընդլայնվի, և այն կզբաղվի հակամարտություններով աշխարհի տարբեր ծայրերում։

Ըստ դիվանագետների՝ սա կարող է խաթարել ՄԱԿ-ի աշխատանքը։

Միացյալ Նահանգներ

Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ին «հարկավոր է թույլ տալ» աշխատել՝ չնայած Խաղաղության խորհրդի ստեղծմանը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ