Սեուլում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան տարեկան 20 մարտագլխիկի միջուկային նյութեր է արտադրում

2 րոպեի ընթերցում

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն տարեկան արտադրում է այնպիսի ծավալով միջուկային նյութեր, որոնք կբավարարեն 10-20 միջուկային մարտագլխիկի ստեղծման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ամանորյա մամուլի ասուլիսի ընթացքում պետության ղեկավարը նշել է, որ Կորեայի Հանրապետության իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել Կորեական թերակղզու միջուկազերծման «իդեալիստական ​​նպատակից», բայց նաև հասկանում են ստեղծված իրադրության բարդությունը և Հարավի ու Հյուսիսի միջև անվստահության մակարդակը։ Որպես միջուկազերծման առաջին փուլ Լի Չժե Մյոնն առաջարկել է սառեցնել Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերը։

Միևնույն ժամանակ նա կասկած է հայտնել, թե ԿԺԴՀ-ն այս փուլում  տիրապետում է այն բոլոր տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների միջոցով միջուկային զենքի դուրսբերման համար։

«Մի օր նրանք կտիրապետեն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներին», - պարզաբանել է նախագահը։

Ընդ որում, նա  նշել է, որ այդ դեպքում Հյուսիսային Կորեան կարող է անցնել այդ տեխնոլոգիաների արտահանման։ Իր օրենսդրության մեջ ԿԺԴՀ-ն իրեն նշել է որպես պատասխանատու միջուկային պետություն, որը միջուկային տեխնոլոգիաները չի փոխանցի այլ երկրների։

Լի Չժե Մյոնն ասել է, որ հասկանում է, որ Փհենյանը միջուկային զենքը դիտարկում է որպես սեփական անվտանգության երաշխիք։ Նա ենթադրել է, որ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը, այդ թվում՝ անմիջական շփումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի միջև կարող են առանցքային դեր խաղալ միջուկազերծման և խաղաղության ապահովման գործում:

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը