Թուրքիա

Ռուբիոն թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն թուրք գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ Սիրիայում խաղաղությանը և կայունությանն իրենց շարունակական աջակցության վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ երկու նախարարները քննարկել են նաև Գազայում Խաղաղության խորհուրդ ստեղծելու ԱՄՆ նախաձեռնությունը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային առաջնորդների թվում է, որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ որպես խորհրդի հիմնադիր նախագահ, հրավիրել է միանալ Խաղաղության խորհրդին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում