ՀՀ ԱՍՀ նախարարն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև ԼՂ–ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման, երկարաժամկետ վարձակալության ու ինքնազբաղվածության խթանման ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումների հիմնական ուղղությունները և այդ համատեքստում կարևորել անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանց թվային գրագիտության բարձրացմանն ու կանանց տնտեսական հզորացմանն ուղղված աշխատանքները։ Դիտարկվել է շվեյցարական կողմի աջակցության հնարավորությունը՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում վերապատրաստումներ և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։

Դեսպան Բաումանը վերահաստատել է Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ շարունակելու ու անհրաժեշտ ջանքեր ներդնելու աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։

Հայերեն Español ქართული

Միրզոյանը Ցահքնային շնորհել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության Առաջին աստիճանի պատվո մեդալ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Երևանի Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Փաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում

Այվազովսկու և Պոդգորիցայի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել «Արմավիր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել է Արմավիրի մարզ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ