Աշխարհ

Մարոկկոյի թագավորն ընդունել է Թրամփի հրավերը՝ մասնակցելու Խաղաղության խորհրդին

1 րոպեի ընթերցում

Մարոկկոյի թագավորն ընդունել է Թրամփի հրավերը՝ մասնակցելու Խաղաղության խորհրդին

Մարոկկոյի թագավոր Մուհամմադ VI-ը կմասնակցի Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Մարոկկոյի Մուհամմադ VI թագավորը դրական է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու հրավերին», - նշվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, հաղորդվում է, որ Մարոկկոյի թագավորությունը կաշխատի Խորհրդի հիմնադիր կանոնադրությունը վավերացնելու ուղղությամբ։

Ռաբաթը նախաձեռնությունը համարում է խաղաղության ջանքերին աջակցելու մեխանիզմ՝ հակամարտությունների գլոբալ կարգավորման նոր մոտեցմամբ:

«Մարոկկոյի Թագավորությունը ողջունում է նախագահ Թրամփի համապարփակ խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի, ինչպես նաև Գազայի կառավարման ազգային կոմիտեի՝ որպես ժամանակավոր անցումային մարմնի պաշտոնական ստեղծման մասին հայտարարությունը»,- նշվել է հայտարարության մեջ։

Թրամփը հրավերներ է ուղարկել շուրջ 60 երկրի ղեկավարների՝ Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ։

Նման հրավեր է ստացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդունել է առաջարկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում