ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Իսպանիայի Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան գրառումը ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։
«Խորապես վշտացած ենք Իսպանիայի հարավում տեղի ունեցած երկաթուղային վթարի լուրից։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում իրենց սիրելիներին կորցրած ընտանիքներին և մաղթում ենք արագ ու լիակատար ապաքինում այս ողբերգական վթարի հետևանքով տուժած բոլոր վիրավորներին»,-նշված է արտաքին գերատեսչության գրառման մեջ։
Deeply saddened by the news of the rail crash in southern #Spain.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 19, 2026
We extend our heartfelt condolences to the families who lost their loved ones & wish a swift & full recovery to all the injured in this tragic accident.@SpainMFA
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցական հեռագիր էր ուղարկել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին։