Ուզբեկստանը Թրամփի հրավերով պատրաստ է միանալ Գազայի հարցով Խաղաղության խորհրդին

3 րոպեի ընթերցում

Ուզբեկստանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով պատրաստ է միանալ Գազայի հատվածի կառավարմամբ զբաղվող Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է նախագահ Շավքաթ Միրզիյոևի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։

«Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը պաշտոնական հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ միանալու Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և հակամարտությունների լուծման միջազգային նախաձեռնությանը», - նշված է հաղորդագրության մեջ։

Ասադովի խոսքով՝ նամակում նշվում է, որ այս նախաձեռնությունը հիմնված է Գազայում հակամարտության դադարեցման համապարփակ ծրագրի վրա, որը հայտարարվել է 2025 թվականի սեպտեմբերի 29-ին և արժանացել համաշխարհային առաջնորդների աջակցությանը, ինչպես նաև հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 2803 բանաձևով։

«Նախաձեռնության հիմնական նպատակն է ստեղծել նոր միջազգային կառույց՝ Խաղաղության խորհուրդ, որը նպատակ ունի միավորել այն պետություններին, որոնք պատրաստ են պատասխանատվություն կրել երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության կառուցման համար։ Ուզբեկստանի Հանրապետությունը հրավիրվել է միանալու Խաղաղության խորհրդին՝ որպես հիմնադիր պետություն։ Մեր պետության ղեկավարը պատասխան նամակ է ուղարկել իր ամերիկացի գործընկերոջը՝ արտահայտելով Ուզբեկստանի պատրաստակամությունը՝ միանալու Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ», - գրել է մամուլի խոսնակը։

Նաև նշվում է, որ այս նախաձեռնությունը դիտվում է որպես կարևոր քայլ Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի երկրի ղեկավարներ հրավերներ են ստացել Միացյալ Նահանգներից՝ միանալու Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդին։ Մասնավորապես, հրավերներ են ստացել Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը հայտնել է, որ Գերմանիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացել է Գազայի խաղաղության խորհրդին մասնակցելու առաջարկ և կքննարկի, թե ինչպես կարող է Բեռլինը նպաստել հակամարտության երկարատև կարգավորմանը:

Մերձավոր Արևելք

Պուտինը Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կազմ մտնելու հրավեր է ստացել

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ