Աշխատանքներ տանելու ենք անընդմեջ․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի մասին

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով  ադրբեջանական տեղեկատվական հարթակներում շրջանառվող խոսակցություններին, թե Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները կարող են չվերադարձվել, ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը այս հարցում հստակ է և անփոփոխ։

«Կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, մենք իրենց հետ կապված աշխատանքներ ենք տարել և տանելու ենք անընդմեջ։  Դրա համար ինչքան էլ ժամանակ պահանջվի, մենք դա անելու ենք և Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծումներ գտնել, որ այդ մարդիկ վերադառնան։ Դա չի քննարկվում։ Դա մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա ու չի եղել երբևիցե»,-ասաց Սիմոնյանը։

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել 19 հայ գերիների, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։  

Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանը մինչ այդ պաշտոնապես հաստատել էր իր մոտ 23 հայ գերու առկայությունը։

Հայերեն العربية English Español فارسی Русский

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները