Քաղաքականություն

Հայաստանի շուրջ վերջին գործընթացների նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք․ Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շուրջ վերջին գործընթացների նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի շուրջ վերջին տարիներին ընթացող քաղաքական գործընթացների միջազգային արձագանքներին՝ ընդգծելով, որ դրանց նկատմամբ հիմնականում դրական վերաբերմունք կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն ասել է, որ դրական մոտեցում է նկատվում թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում, ինչպես նաև հարևան պետություններում՝ Թուրքիայում, Վրաստանում, Իրանում և Ադրբեջանում։

«Դուք նկատել եք, որ Հայաստանում այս վերջին տարիների գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում,  մեր բոլոր հարևանների մոտ՝ Թուրքիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան, բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակներից և ռուսական որոշ պրոպագանդիստներից»,– ասաց ԱԺ նախագահը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն է դրական բան խոսում, որովհետև քաղաքական առումով ավելի ինֆորմացված է, ավելի լավ է տիրապետում իրավիճակին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում