Գեղարքունիքի Գագարին բնակավայրում գործարկվել է նոր սերնդի արհեստական բանականության տվյալների կենտրոն

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործարկվել է նոր սերնդի արհեստական բանականության տվյալների կենտրոն, որը կարևոր քայլ է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, կենտրոնը ստեղծվել է «Eleveight AI» ընկերության կողմից, որի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենն է Արման Ալեքսանյանը, իսկ բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենը՝ Դավիթ Առաքելյանը։

Դատակենտրոնը հագեցած է ամենաարդիական «NVIDIA Blackwell» B300 սերնդի գրաֆիկական պրոցեսորներով, որոնք  բարձր արտադրողականությամբ հաշվարկային քարտեր են՝ նախատեսված  արհեստական բանականության մոդելների ուսուցման, գեներատիվ ԱԲ-ի, բարդ վերլուծությունների և մեծածավալ տվյալների մշակման համար։ Դրանք այսօր համարվում են ԱԲ ոլորտի «շարժիչ ուժը»։

Կենտրոնում տեղակայված է 512 GPU քարտ, որոնց ընդհանուր էներգետիկ հզորությունը հասնում է 1,2 մեգավատի։ Սա հնարավորություն է տալիս իրականացնել համաշխարհային մակարդակի հաշվարկային աշխատանքներ՝ ապահովելով կայունություն, արագություն և շարունակական ծանրաբեռնվածություն։

Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 60 միլիոն ԱՄՆ դոլարի մասնավոր ներդրում, իսկ այս պահին կենտրոնում աշխատում է 15 մասնագետ, որոնց թիվը առաջիկայում նախատեսվում է ավելացնել։ Դատակենտրոնը կառուցվել է էներգաարդյունավետ մոտեցումներով՝ ներառելով նաև վերականգնվող էներգիայի կիրառման լուծումներ։

Նախագիծը ոչ միայն տեխնոլոգիական, այլև ռազմավարական նշանակություն ունի․ այն նպաստում է Հայաստանում սուվերեն հաշվարկային հզորությունների ձևավորմանը, տեղական ԱԲ ենթակառուցվածքների զարգացմանը և երկրի դիրքերի ամրապնդմանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզում։

Օրերս Գագարինում գործարկված նոր սերնդի արհեստական բանականության տվյալների կենտրոն է այցելել և իրականացված աշխատանքներին ծանոթացել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը